Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Լուրեր » Վրաստանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուս ժողովրդին

    Վրաստանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուս ժողովրդին

    Վրաստանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուս ժողովրդին
    Փետրվար 12, 2018 12:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ցավակցություններն է հայտնել ռուսական ուղևորատար ինքնաթիռի անկման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. հաղորդում է aliq.ge-ն:

    Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խորին ցավակցություններս եմ հայտնում՝ռուսական ինքնաթիռի վթարի հետ կապված, որի զոհերն են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ: Ցավակցում եմ ռուս ժողովրդին և այս դժվարին րոպեներին իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանինքներին»:

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները և իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու դրանց նույնականացման աշխատանքներ:

    Ավիավթարի հետևանքով զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ:

     

    Նման թեմաներ

    scroll to top