Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել

    Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել

    Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
    Մայիս 25, 2019 19:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով: Կ. Կ-ի տանը խուզարկում է կատարվել մոտ 1 ժամ առաջ: Այս մասին գրում է Jnews կայքը։

    Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները համատեղ Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտի, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, ապօրինի զենք կրելու համար ձերբակալել են քրեական հեղինակության: Ինչպես նաև ասվում է, որ 1992 թվականին ծնված Կ.Կ-ն նախկինում մի քանի անգամ դատված է: Իրականացված հանցագործությունը ենթադրում է 4-7 տարի ազատազրկում:

    Ոստիկանությունն անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել է Մակարով տեսակի հրազեն և փամփուշտ:

    Հետաքննություն է տարվում Վրաստանի Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

    Կիմ Կուղոյանը ձերբակալվել է Ախալքալաքի կենտրոնում, Խաչ Բախչա այգու մոտից։ Այսօր  առավոտից բողոքի ակցիա է սկսվել։ Հավաքվածները, այդ թվում Կիմ Կուղոյանի հարազատները հայտարարում են, որ նրա ձերբակալման պատճառները կեղծված են:

    «Միասնական ազգային շարժման» Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Ռաիսյանը և Կիմ Կուղոյանի հայրը հանդիպել են Ախալքալաքի  ոստիկանապետ Գիորգի Սորդիայի հետ։ Դրանից հետո Ռաիսյանը հայտարարել է, որ դատարանին կխնդրի անձնական երաշխավորությամբ Կիմ Կուղոյանին ազատ արձակել գրավի դիմաց:

     


    Նման թեմաներ

    scroll to top