Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի. «Ալիք»

    Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի. «Ալիք»

    Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի. «Ալիք»
    Հունիս 25, 2019 16:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Ալիք» մեդիան գրում է. «Այսօր Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ընտրեց խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից մեկին՝ Արչիլ Թալակվաձեին:

    Արչիլ Թալակվաձեն ծնվել է 1983 թվականին Օզուրգեթի քաղաքում:

    2006 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական համալսարանը:

    2010 թվականին Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA):

    2007 թվականին հանդիսացել է »Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնոթորինգի ծրագրի ղեկավարը:

    2008-2009 թվականներին հանդիսացել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:

    2011-2012 թվականներին՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարական կառավարման ծրագրերի տնօրենի տեղակալ:

    2012 թվականի իշխանափոխությունից հետո` մինչև 2014 թվականը, զբաղեցրել է պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարի տեղակալի, իսկ 2014-2016 թվականներին Ներքին գործերի նախարարի տեղակալ:

    2016 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հանդիսացել է արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովների անդամ: ԵԱՀԿ-ում, Վրաստան-ԵՄ, Եվրոնեսթում, ԵԽԽՎ-ում, ՆԱՏՕ-ում խորհրդարանական պատվիրակությունների անդամ է:

    Այս պաշտոնում Թալակվաձեն փոխարինելու է Իրակլի Կոբախիձեին, ով` հիշեցնենք հունիսի 21-ին հրաժարական տվեց:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top