Գլխավոր Լուրեր Վրաստանում ավտովթարից տուժած երեխան գիտակցության է եկել

Վրաստանում ավտովթարից տուժած երեխան գիտակցության է եկել

1
0

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջից։

«Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ: Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ եթե վիճակը կայուն լինի` կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,- ասված է գրառման մեջ: