Գլխավոր Լուրեր Վրաստանում ընտանեկան զամբյուղի արժեքը նվազել է

Վրաստանում ընտանեկան զամբյուղի արժեքը նվազել է

6
0

2019 թվականի հունիսին նախորդ ամսվա համեմատ ընտանեկան սպառողական զամբյուղի արժեքը նվազել է 2 լարիով:

Մասնավորապես, Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով հունիսին աշխատունակ տարիքի տղամարդու սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 188,1 լարի, սա այն դեպքում, երբ մայիսին նույն ցուցանիշը 190,1 լարի էր:

Վիճակագրության ազգային ծառայության համաձայն, հունիսին 1,8 լարիով նվազել է միջին սպառողի ընտանեկան զամբյուղի արժեքը՝ կազմելով 166,6 լարի: 3,4 լարիով նվազել է նաև միջին ընտանիքի ընտանեկան զամբյուղը, կազմել է 315,5 լարի:

Աղբյուրը՝ aliq.ge