// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վրաստանում գրիպից մահվան 15-րդ դեպքն է գրանցվել

    Վրաստանում գրիպից մահվան 15-րդ դեպքն է գրանցվել

    Վրաստանում գրիպից մահվան 15-րդ դեպքն է գրանցվել
    Հունվար 11, 2019 17:46 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Բաթումում գրիպից 63-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Զաալ Միքելաձեն. հաղորդում է newsgeorgia.ge լրատվակայքը:

    «Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Բաթումի բժշկական կենտրոնում: Լաբորատոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդն իսկապես մահացել է գրիպի հետևանքներից, սակայն նա ունեցել է նաև այլ ռիսկային գործոններ»,- ասել է Միքելաձեն:

    Նշվում է, որ երկրի մասշտաբով գրիպի բարդացումից սա մահվան 15-րդ դեպքն է: Երկրում գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի:


    Նման թեմաներ

    scroll to top
    //