Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է

    Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է

    Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է
    Հուլիս 17, 2019 22:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն՝ վիրահատվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

    «Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դերձյանը:
    Նա հայտնել է, որ մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ «Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել է, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Դերձյանը:

    Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան, հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:


    Նման թեմաներ

    scroll to top