Գլխավոր Լուրեր Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից

Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից

28
0

Քութայիսից Բաթում մեկնող ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Դեպքը տեղի է ունեցել Քութայիսի երկաթգծի կայարանից 150 մ հեռավորությամբ։ Գծերից դուրս է եկել առաջատար վագոնը։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ուղեւորներին տարհանել են գնացքից, եւ նրանք ստիպված են եղել ոտքով վերադառնալ կայարան։
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։