Գլխավոր Լուրեր Վրաստանում ուղղաթիռ է կործանվել

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել

3
0

Վրաստանի Կազբեգիի բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել:  Զոհերի թվում է օդաչուն եւ «Rooms Hotel Kazbegi» հյուրանոցի 2 աշխատակից։

Նախնական տվյալներով՝ ամերիկյան «Bell505» ուղղաթիռը պատկանել է «Ավիատոր Պլյուս» մասնավոր ընկերությանը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետաքննություն է սկսվել, սակայն դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։ Նա մանրամասնել է, որ ուղղաթիռը 2018 թվականի արտադրության էր եւ մեկ տարի կանոնավոր ռեժիմով թռիչքներ է իրականացրել։