Գլխավոր Լուրեր Վթար՝ Սևան- Գետափ ճանապարհին

Վթար՝ Սևան- Գետափ ճանապարհին

5
0

Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14.8-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Ալեյանի Oepl Astra մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Հրաչիկ Գասպարյանի Mitsubishi Grandis մակնիշի և Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Արտակ Ավետիսյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, պոկվել է նաև անվահեծանը:

Վարորդներից Ա.Ավետիսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի 27-ամյա Զոհրաբ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհին եղել է մերկասառույց: