Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Վթար՝ Շինուհայրի մոտակայքում. կան տուժածներ

    Վթար՝ Շինուհայրի մոտակայքում. կան տուժածներ

    Վթար՝ Շինուհայրի մոտակայքում. կան տուժածներ
    Հունիս 12, 2018 11:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 22:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1992 թ.) հայտնվել է «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) եւ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ.) բեռնատար ավտոմեքենաների արանքում:

    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորները՝ Մ. Կ.-ն (ծնված 1994 թ.), Ա. (ծնված 2014 թ.) եւ Ա. (ծնված 2016 թ.) Գ.-երն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

    Նման թեմաներ

    scroll to top