Գլխավոր Լուրեր Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

2
0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ մայիսի 23-ին ժամը 10։00-18։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Այդ մասին հայտնեցին «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: