Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Վթարի է ենթարկվել բալետի հայտնի արտիստը. նա կոմայի մեջ է

    Վթարի է ենթարկվել բալետի հայտնի արտիստը. նա կոմայի մեջ է

    Վթարի է ենթարկվել բալետի հայտնի արտիստը. նա կոմայի մեջ է
    Նոյեմբեր 8, 2018 11:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց և վիրահատել:

    Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, երիտասարդ արտիստն այժմ կոմայի մեջ է։ Մարգարյանը լուրջ վնասվածքներ ունի, հեռացրել են փայծաղը։

    Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։

    Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ Նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

    Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top