Գլխավոր Լուրեր Վթարի է ենթարկվել բելառուսական օդանավ

Վթարի է ենթարկվել բելառուսական օդանավ

1
0

Համացանցում հրապարակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի «Կիեւ» օդանավակայանում բելառուսական օդանավի վթարի տեսանյութը, հայտնում է «Ստրանա.ua»-ն:

Օդանավում եղել է 139 մարդ: Արտակարգ պատահարի տեսագրությունը հրապարակել է օգտատեր Ալեքսանդր Սիրոտան, որը թռչում էր այդ չվերթով:

«Այսօր ինձ վրա փորձարկեցի, թե ինչ ես զգում օդանավի մեջ, որը դուրս է թռչում թռիչքուղուց, կոտրում անիվները եւ սողում փորի վրա, շարժիչով կառչում հողակտորներին: Տհաճ զգացողություն է: Սարսափելի էր: Ե՛ւ վախեցած ուղեւորները, ե՛ւ մարդկանց թեթեւակի խուճապը»,- գրել է նա:

Սիրոտան նշել է, որ օդավակայանի ծառայությունը արագ է արձագանքել պատահարին:

«Առանձին պետք է ասեմ, որ ուղեկցորդների աշխատանքը ցանկացած գովաբանությունից վեր էր: Անչափ գրագետ, հանգիստ, խուճապ թույլ չտալով՝ կազմակերպեցին տարհանումը: Կեցցե՛ք: Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս՝ այս մարդկանց պետք է լսել, նրանք աշխատում են, որ անհրաժեշտության դեպքում մեր կյանքը պահպանեն»,- հավելել է Ալեքսանդր Սիրոտան: