Գլխավոր Լուրեր Վթարի է ենթարկվել ևս մեկ ռուսական օդանավ

Վթարի է ենթարկվել ևս մեկ ռուսական օդանավ

9
0

Ռուսական Նորիլսկ քաղաքի օդանավակայանում մարդատար Boeing ինքնաթիռը չի կարողացել թռիչքուղում մնալ վայրէջքից հետո: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Նորիլսկի օդանավակայանում վայրեջքից հետո անձնակազմը չի կարողացել թռիչքուղում պահել Boeing 737 օդանավը: Լայները դուրս է եկել գրունտային հատված»,- ասել է աղբյուրը:

Նախնական տեղեկություններով՝ օդանավում եղել է 100 ուղևոր: Տուժածներ չկան: