Գլխավոր Բլոգ Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա

24
0

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը գրել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղիում վթարվել է շտապօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։

Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Բժիշկը և բուժքույրը նախնական հետազոտություն են անցել և ունեն թեթև մարմնական վնասվածքներ։ Վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն՝ վնասվել է փայծաղը։ Վարորդին կատարվելու է վիրաբուժական միջամտություն։

Այլ մանրամասները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: