Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » editorial » Վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները. կան վիրավորներ (ֆոտո)

    Վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները. կան վիրավորներ (ֆոտո)

    Վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները. կան վիրավորներ (ֆոտո)
    Մարտ 11, 2018 18:10 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհտեեւ անցել հանդիպակաց մյուս երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային:

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Range Rover-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի միջից, 1-ը Mercedes-ի, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

    Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է այն, որ Lexus մակնիշի 06 NO 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով Range Rover-ի վարորդի հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

    Նման թեմաներ

    scroll to top