Գլխավոր Լուրեր Վթարի վերացում՝ Սևանում

Վթարի վերացում՝ Սևանում

5
0

Նոր էր հայտարարված պլանային ջրանջատումից հետո սկսվել վերականգնվել ջրամատակարարումը Սեւանում ու հարակից 8 գյուղերում, երբ գրանցվեց վթար, այն էլ խոշոր՝ նշված բնակավայրերը սնող «Հացառատ – Լճաշեն» 500 միլիմետրանոց ջրատարի վրա՝ Սևան – Գավառ մայրուղու Չկալովկայի հարակից տարածքում (չիչխանի անտառում)։ Իհարկե, ոչ հաճախ, բայց այսպես էլ է լինում:

Ջրանջատումը, ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, ստիպված էին երկարաձգել: Բայց դանդաղել էլ չէր կարելի: Ժամանակը թանկ էր: Ջրի արտահոսքը խողովակաշարից 13-15 լիտր էր վայրկյանում: Հազարավոր մարդիկ անջուր էին մնացել: «Արևելք» ՏՏ «Սևան» տեղամասի աշխատակիցները, հաշվի չառնելով ոչ հոգնածությունը եւ ոչ էլ Գեղարքունիքի սաստիկ ցուրտն ու առատ տեղացող ձյունը, մի գործից անցան մյուսին: Եւ հաջորդ երեկոյան, մոտ 21.00-ին, Վեոլիայի թիմը արդեն մթության մեջ վերջացրեց գործը ու սկսեց խողովակաշարը ջրով լցնել: