Գլխավոր Լուրեր Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

1
0

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում հայտնում է, որ վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն:

ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից:

Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:

 

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ողբերգական ավտովթարի ու  զոհված 4 ժամկետային զինծառայողների մասին: Նշվել էր նաեւ, որ վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: 

Հայտնի է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: