Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Whoscored-ը Մխիթարյանի խաղը միջինից բարձր է գնահատել

    Whoscored-ը Մխիթարյանի խաղը միջինից բարձր է գնահատել

    Whoscored-ը Մխիթարյանի խաղը միջինից բարձր է գնահատել
    Փետրվար 10, 2018 20:57 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում կայացած հյուսիսլոնդոնյան դերբին ավարտվել է «Տոտենհեմի» հաղթանակով:

    «Խթանները» հաղթել են «զինագործներին» նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 49-րդ րոպեին խփել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:

    «Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

    Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին:

    «Whoscored.com» վիճակագրական կայքը հանդիպումից հետո ներկայացրել է երկու թիմերի ֆուտբոլիստների գնահատականը:

    Մխիթարյանը ստացել է միջինից բարձր` 6,3 գնահատականը:

    Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը: Չեխ դարպասապահը ստացել է 8,2 գնահատականը:

    Նման թեմաներ

    scroll to top