Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Խաչատրյան քույրերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ

    Խաչատրյան քույրերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ

    Հուլիս 15, 2019 11:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

    Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

    Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով


    Նման թեմաներ

    scroll to top