Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » editorial » Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին հրավիրել են ոստիկանություն

    Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին հրավիրել են ոստիկանություն

    Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին հրավիրել են ոստիկանություն
    Սեպտեմբեր 12, 2018 17:23 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել նաև գործարար, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին: Վերջիններս ոստիկանության բաժնում ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ  գրված է՝ նրանք «Կոմանդիր սեքյուրիթի» պահնորդական ընկերության ներկայացուցիչներ են:

    Araratnews.am-ը կապ հաստատեց  Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի հետ՝ պարզաբանում լսելու կատարվածի մասին։ «Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը ի պատասխան ասաց. «Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում»:

    Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հրահանգել էր «ռեյդ» իրականացնել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել. «Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերիյ Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»:

    Սոնա Դավթյան

     

    Նման թեմաներ

    scroll to top