Գլխավոր Լուրեր Խաղաղությունն այս ժողովուրդների համար ամեն ինչից վեր է

Խաղաղությունն այս ժողովուրդների համար ամեն ինչից վեր է

1
0

Եվրամիությունը հավատում է, որ ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարություններ անելիս հայատարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ Տուսկը նշեց․ «Մենք ձեզ հետ քննարկեցինք ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները, և ինձ հույս են ներշնչում վերջին շրջանում ընթացող բանակցային գործընթացը և կողմերի շփումները։ ԵՄ-ն հավատում է, որ այս ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել, և հարկավոր է այս հարցի համար քաղաքական լուծումներ գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան։ Պետք է հասկանալ, որ խաղաղությունն այս ժողովուրդների համար ամեն ինչից վեր է»։