Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Խամեսը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

    Խամեսը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

    Խամեսը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան
    Փետրվար 11, 2019 23:02 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», մտադիր է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի հայրը` Ուիլսոն Ռոդրիգեսը:

    «Խամեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն լավ ընկերներ են: Մենք շատ առաջարկներ ունենք, սակայն նախապատվությունը, անխոս, տալիս ենք «Յուվենտուսին»»,- Ուիլսոն Ռոդրիգեսի խոսքը մեջբերել է gazzetta.it-ը:

    Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանալու է Խամեսի վարձակալության ժամկետը: Այս մրցաշրջանում Խամեսը «Բավարիայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

     


    Նման թեմաներ

    scroll to top