Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Խախտումներ խաղալիքների եւ կոսմետիկ միջոցների ոլորտում (տեսանյութ)

Խախտումներ խաղալիքների եւ կոսմետիկ միջոցների ոլորտում (տեսանյութ)

Նոյեմբեր 13, 2017 13:14 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Կոսմետիկ միջոցների ոլորտում շուկայի վերահսկողության պետական տեսչությունն այս տարվա փետրվարին ստուգումներ էր սկսել: Այսօր մամուլի ասուլիսում տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասաց, որ ստուգումեր են անցկացվել նաև ոչ պարենային այլ ապրանքների ոլորտում:

Կոսմետիկ միջոցներ ներկրող խոշոր ընկերություններում տեսչությունը խախտումներ է հայտնաբերել: Կոսմետիկ միջոցներ ներկրող մեծ ընկերությունների 90%-ը, Լեւոն Խալիկյանի խոսքով, սերտիֆիկատ չի ունեցել: Տվյալ ապրանքի վաճառքն արգելվել է այնքան, քանի դեռ ապրանքը սերտիֆիկատ չի ունեցել:

Տեսչության պետի խոսքով՝ կոսմետիկ միջոցների ոլորտի ստուգումը պատահական չէ, քանի որ նախորդ տարի կոսմետիկ որոշ միջոցներից սպառողների մոտ մաշկային խնդիրներ են առաջացել:

Ինչպե՞ս հասկանալ՝ ապրանքն անվտա՞նգ է, թե՞ ոչ: Եթե ապրանքը սերտիֆիկատ ունի, նշանակում է՝  անվտանգ է: Իսկ այդ սերտիֆիկատը տալիս են Հայաստանում գործող համապատասխան լաբորատորիաները:

Բացի կոսմետիկ միջոցներից, խաղալիքների ոլորտում եւս խախտումներ են հայտնաբերվել: Խաղալիք ներկրողների 70%-ը սերտիֆիկատ չի ունեցել: «Խաղալիքների ոլորտը ռիսկային է Ամանորից եւ սեպտեմբերի մեկից առաջ: Սպառողին խորհուրդ ենք տալիս ապրանքը գնելիս սերտիֆիկատ պահանջել»,- ասաց Խալիկյանը:

Araratnews.am-ի հարցին՝ իսկ եթե վաճառողները չունեն սերտիֆիկատ, ի՞նչ անի սպառողը: Պաշտոնյան կարծում է՝ պետք է սերտիֆիկատ պահանջելու մշակույթ ձեւավորել սպառողների մոտ: Խալիկյանի խոսքով՝ եթե սպառողները համատարած սերտիֆիկատ պահանջեն, խանութն էլ չունենա, ապա որոշ ժամանակ անց այդ խանութում առեւտուր չի լինի, հետեւաբար, տնտեսավարողն էլ ստիպված կլինի սերտիֆիկատ ձեռք բերել:

Խնդիրներից մեկն էլ ապրանքների հայերեն մակնշումն է: Լեւոն Խալիկյանը հերքեց  տնտեսավարողների այն պատճառաբանությունը, թե մակնշումը թանկ ծառայություն է. «Մեկ ապրանքի մակնշումը մեկ դրամ է: Չեմ կարծում, թե մեծ ծախս է տնտեսավարողի համար»:

Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը նաև ուշադրության կենտրոնում է պահել գազալցակայանների խնդիրը: Առաջարկներ են ներկայացրել, որոնցից մեկի համաձայն՝ չփորձարկված գազի բալոնները գազալցակայաններում չպետք է գազով լիցքավորվեն: Առաջարկները, հավանաբար, շուտով որպես օրինագիծ կձեւակերպվեն եւ կներկայացվեն ԱԺ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top