Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Խայտառակ ժառանգություն եք թողել. Բաբաջանյանը՝ Աշոտյանին

    Խայտառակ ժառանգություն եք թողել. Բաբաջանյանը՝ Աշոտյանին

    Խայտառակ ժառանգություն եք թողել. Բաբաջանյանը՝ Աշոտյանին
    Հուլիս 11, 2019 16:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արման Բաբաջանյանի այսօրվա հայտարարությանը:

    Արմեն Աշոտյանը գրել է.

    «Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է:

    Հիշեցնեմ պարզապես, այս այդ ձևաչափը սկիզբ է դրվել հենց իմ նախաձեռնությամբ, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա մարտին Երևանում: Իմ լեհ գործընկերների հետ հարաբերությունները պահպանվում են առ այսօր:

    Ուստի մի՛ զարմացեք, այս խորհրդարանը միջազգային հարթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել, այլ պահպանել և զարգացնել»:

    Աշոտյանի գրառմանն անդրադարձել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը.

    «Խայտառակ ժառանգություն եք թողել։ Դրա մասին ընդհանրապես չխոսենք»:


    Նման թեմաներ

    scroll to top