Գլխավոր Լուրեր Խղճում եմ ձեզ. լեզվակռիվ ավագանու անդամների միջեւ (տեսանյութ)

Խղճում եմ ձեզ. լեզվակռիվ ավագանու անդամների միջեւ (տեսանյութ)

3
0

«Իմ քայլը» ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանն այսօր փողոցների անվանափոխության նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակին՝ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին ասաց՝ դժվար է սառը դեմքով նստել, երբ հասկանում ես՝ նախագծերը բերել եք էժանագին շոու սարքելու եւ մանիպուլյացիաներ անելու համար: «Դուք բերել եք նախագիծ, որ  Առաքելյան Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, որ Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության համար: Դուք բերել եք այս նախագիծը, որ Դավիթ Խաժակյանը զուգահեռներ անցկացնի մեր եւ ՀՀԿ-ի միջեւ»,- ասաց ավագանու անդամը:

Մեսրոպ Պապիկյանը հորդորեց Դավիթ Խաժակյանին զուգահեռներ չանցկացնել «Իմ քայլի» եւ ՀՀԿ-ի միջեւ: «Իսկ եթե տանում է, թող իր թիմի հետ տանի»,- ասաց ավագանու անդամը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը զայրացավ՝ ի՞նչ է նշանակում նախագիծ եք բերել մանիպուլյացիայի համար:

Քաղաքապետը հորդորեց  Մեսրոպ Պապիկյանին զերծ մնալ որակումներից, իսկ Անի Խաչատչյանին խոսել իր ելույթի ժամանակ:

Թեհմինա Վարդանյանն էլ Մեսրոպ Պապիկյանին ասաց. «Ես խղճում եմ ձեզ, որ դուք մտածում եք՝ ես բերել եմ, որ ձեզ մանիպուլյացիաների ենթարկեն»: