Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Խնամատար ընտանիքները կվերահսկվեն. կառավարության որոշումը

    Խնամատար ընտանիքները կվերահսկվեն. կառավարության որոշումը

    Խնամատար ընտանիքները կվերահսկվեն. կառավարության որոշումը
    Հունիս 13, 2019 13:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում հավանության արժանացավ «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

    Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

    Նա շեշտեց՝ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը հանդիսանում է իրենց նախարարության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։

    Գեմաֆին Գասպարյանը պարզաբանեց, թե ինչու են անհրաժեշտ համարել այդ նախագիծը պատրաստել և ինչու պետք է կառավարության 2008 թվականի որոշումն ուժը կորցրած ճանաչել. «2008 թվականի որոշման մեջ բացակայում է խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։ Այս նախագծով նախատեսվում են այդ մեխանիզմները։ Սահմանված չեն խնամատարության տեսակները ու ժամկետները։ Սահմանված չեն նաև խնամատար ընտանիքներին դրամական միջոցների վճարման կարգը և չափը»։


    Նման թեմաներ

    scroll to top