Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Խնդրում եմ՝ Արամ Սիմոնյանը վերջ տա այս գործելաոճին և ավելորդ աժիոտաժ չստեղծի

    Խնդրում եմ՝ Արամ Սիմոնյանը վերջ տա այս գործելաոճին և ավելորդ աժիոտաժ չստեղծի

    Խնդրում եմ՝ Արամ Սիմոնյանը վերջ տա այս գործելաոճին և ավելորդ աժիոտաժ չստեղծի
    Մայիս 24, 2019 14:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կեղծիք որակեց ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկն իրեն չի շնորհավորել:

    «Ես ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ: Արամ Սիմոնյանը և ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, որ տոնակատարությունների մեծ և հիմնական մասը լինելու է աշնանը, և հյուրեր են գալու, և միջոցառումների մեծ մասն է լինելու, այսինքն՝ ուղերձները, շնորհավորանքները, մասնակցությունները լինելու են աշնանը»,- պարզաբանեց նախարարը:

    Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց Սիմոնյանին դադարեցնի այս գործելաոճը․ «Ես նորից խնդրում եմ, որպեսզի նա վերջ տա այս գործելաոճին և արժանապատիվ հեռանա ու լրատվամիջոցներում ավելորդ աժիոտաժ չստեղծի»։


    Նման թեմաներ

    scroll to top