Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ Երեւանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց

    Խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ Երեւանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց

    Խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ Երեւանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց
    Հոկտեմբեր 11, 2018 10:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջու գրել է. «Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը եւ 12-ը ՀՀ-ում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:

    Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթեւեկության համար:

    Խնդրում եմ վաղը եւ մյուս օրը հնարավորինս զերծ մնալ Երեւանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին եւ ՄՀՀ-ին հարակից փողոցներում:

    Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:

    Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ:

    Խնդրում եմ տարածել»:

     

    Նման թեմաներ

    scroll to top