Գլխավոր Լուրեր Խորը վշտով տեղեկացա «Reuters»-ի հայաստանյան թղթակցի անժամանակ մահվան մասին

Խորը վշտով տեղեկացա «Reuters»-ի հայաստանյան թղթակցի անժամանակ մահվան մասին

1
0

Խորը վշտով տեղեկացա «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան մասին:

Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից՝ փոխանցելով վերջինիս ցավակցական ուղերձը, որում ասվում է.

Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին:

Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ  Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը:  Նրա կորուստը մեծ է ու անդառնալի:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը: