Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Բլոգ » Խորհրդարանական լսումներ՝ 2008 թ.-ի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ

    Խորհրդարանական լսումներ՝ 2008 թ.-ի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ

    Խորհրդարանական լսումներ՝ 2008 թ.-ի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ
    Փետրվար 13, 2018 20:42 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

    «ԵԼՔ խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

    Հրավիրել ենք նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։

    Պաշտոնապես կհրավիրենք նաեւ քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

    Իսկ լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել elq@parliament.am էլեկտրոնային հասցեով»։

    Նման թեմաներ

    scroll to top