Հինգշաբթի , 21 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ էյֆորիկ տոներ չտոնել. Նաիրա Զոհրաբյան

    Խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ էյֆորիկ տոներ չտոնել. Նաիրա Զոհրաբյան

    Խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ էյֆորիկ տոներ չտոնել. Նաիրա Զոհրաբյան
    Հունիս 14, 2018 14:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք, լուծումներ կգտնենք»,- այսօր Aravot.am-ի  հետ զրույցում «Բարեգործության մասին» օրենքի նախագծի հետ կապված ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Բարեգործության մասին» օրենքը, որի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին նույնիսկ սպառնացին կառավարությանը, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչ-որ մի հատ էյֆորիա է սկսվել, որ պատերազմ է «Ծառուկյան» դաշինքի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Խորհուրդ եմ տալիս ոչ մեկին ժամանակից շուտ էյֆորիկ տոներ չտոնել եւ խորհուրդ եմ տալիս հին մտածելակերպից ձերբազատվել: Մեր երկրում շատ բան փոխվեց, բացի հին մտածելակերպից, այն, որ կառավարության անդամ ուժերը չեն կարող այս կամ այն հարցի վերաբերյալ օբյեկտիվ քննադատություն հնչեցնել կամ օբյեկտիվ միտք ասել ու բոլորը բոլոր հարցերում պիտի համաձայնեն: Ժողովրդավարության շարժիչ ուժը, դինամիկան է նաեւ, որ դու կարողանաս, եթե քո գործընկերոջ քայլում որեւէ խնդիր ես տեսնում, այդ մասին խոսել»:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top