Գլխավոր Լուրեր Խորհուրդ կտամ չհուսահատվել. վարչապետի դստեր գրառումը

Խորհուրդ կտամ չհուսահատվել. վարչապետի դստեր գրառումը

3
0

Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ֆեյսբուքում» գրել է. «Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ:
Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի: Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին:
Հ. Գ. Հույս ունեմ, այսօր, օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել☺️հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»: