Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ին. կան վիրավորներ

    Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ին. կան վիրավորներ

    Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ին. կան վիրավորներ
    Հունվար 12, 2018 17:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններոմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմակա Ոստիկանություն։

    Նման թեմաներ

    scroll to top