Երկուշաբթի , 24 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 511.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 459.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 607.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.48   Վաճառք` 8.73   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 189.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. «Վիլիս»-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. 6 վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. (տեսանյութ). Shamshyan.com

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. «Վիլիս»-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. 6 վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. (տեսանյութ). Shamshyan.com

Ապրիլ 18, 2017 18:04 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են УАЗ մակնիշի 94 QO 999 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 17 ՕԼ 612 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայության մայոր Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։
«Վիլիս»-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վիրավորներից 2-ն էլ ավտոմեքենայից դուրս էին շպրտվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top