Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Խոշոր ավտովթար Լիճք գյուղի մոտ. կան տուժածներ

    Խոշոր ավտովթար Լիճք գյուղի մոտ. կան տուժածներ

    Խոշոր ավտովթար Լիճք գյուղի մոտ. կան տուժածներ
    Փետրվար 7, 2018 23:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փետրվարի 7-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 60-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի 30 SO 105 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Մ.), «BMW» մակնիշի 35 FD 181  (վարորդ՝ Կ. Մ.) և «Volkswagen» մակնիշի 30 AD 808 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Մ.-ը և ուղևոր՝ 1984 թ. ծնված Խ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունու ԲԿ, իսկ «ՎԱԶ 2110» ավտոմեքենայի վարորդ Վ. Մ.-ը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և նույնպես հոսպիտալացվել Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

    Նման թեմաներ

    scroll to top