Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կողաշրջված Akura ավտոմեքենայում հայտնաբերվել են հրազեններ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կողաշրջված Akura ավտոմեքենայում հայտնաբերվել են հրազեններ

Մարտ 20, 2017 16:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

f2fc9f43e18fe6344602cb042fd77a1f

Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Բաղիյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227-րդ կմ հատվածում իր վարած Akura մակնիշի 22 ԼՍ 072 համարանիշի ավտոմեքենայով դեպի Գորիս ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Բաղիյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 59-ամյա Հայկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայի մեջ ճանապարհային ոստիկաններն ու Գորիսի ոստիկանները՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ հայտնաբերել են 12 ՏՉ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և «Տոզ 17» տիպի 5.6 մմ ՏՉ ակոսավոր հրացան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Գորիսի ոստիկանապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top