Գլխավոր Լուրեր Խոշոր ավտովթար Երևանում. «կոլաները» թափվել են, Mercedes-ն էլ բախվել է երկաթե սյանը

Խոշոր ավտովթար Երևանում. «կոլաները» թափվել են, Mercedes-ն էլ բախվել է երկաթե սյանը

0
0

Սյսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի և բեռնատար Газель մակնիշի 35 ՏC 591 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Բախման հետևանքով բեռնատարում բարձված Coca-Cola ընկերությանը պատկանող շշերը թափվել են։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը, քանի որ դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, և չի բացառվում՝ վթարի հետևանքով հիվանդանոց քաղաքացի տեղափոխվի։
Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է սյանը և մասամբ փակել ճանապարհը։ Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։