Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Խոշոր հրդեհ Երևանում. տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

    Խոշոր հրդեհ Երևանում. տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

    Խոշոր հրդեհ Երևանում. տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
    Փետրվար 9, 2018 10:33 Լուրեր A+ / A-

    Փետրվարի 9-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում:

    Երևան Տոնավաճառ

    Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

    Փրկարարները, տարբեր աստիճանի այրվածքներով, տնից դուրս են բերել 1955 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:11-ին, մարվել՝ 02:34-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով և տանիքը (20 քմ):

    Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


    Նման թեմաներ

    scroll to top