Գլխավոր Լուրեր Խոշոր վթար Արցախում, մեքենաներից մեկն այրվել է․ կան վիրավորեր

Խոշոր վթար Արցախում, մեքենաներից մեկն այրվել է․ կան վիրավորեր

5
0

Օգոստոսի 23-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Ստեփանակերտի բնակիչ, 38-ամյա Ռ.Հ-ն, վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 48-ամյա Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենային:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` մայրաքաղաքի բնակչուհի, 18-ամյա Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ամբողջությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: