Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ

Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ

Հոկտեմբեր 12, 2017 15:39 Լուրեր A+ / A-

13218_am_1

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը: «Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին։ Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը:

Կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Պետական գույքի կառավարման վարչության պետին 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ու բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնները նույն հարթակում՝ որպես միասնական կենտրոններ ձևավորելու վերաբերյալ առաջարկություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն կենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

Վարչապետի խոսքով՝ մեկ պատուհանի սկզբունքով բնակիչներին ծառայություն մատուցելու արդյունքում կխնայվեն ֆինանսական միջոցներ, կբարձրանա ծառայությունների մատուցման հարմարավետությունը: «Մենք քննարկել ենք, որ տնտեսված միջոցներն ուղղելու ենք կենտրոնների տեխնիկական վերազինմանը, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top