Գլխավոր Բլոգ Խոշտանգվում է քաղաքացին. նախկին դատավորն ահազանգում է

Խոշտանգվում է քաղաքացին. նախկին դատավորն ահազանգում է

1
0

Նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է դատապարտյալներից մեկի առողջական վիճակին. «Գևորգ Գառնիկի Տոնեյանը
արդեն 5 տարի գտնվում է անազատության մեջ, սակայն դատարանը ոչ մի կերպ չի կարողանում ավարտին հասցնել դատաքննությունը: Գևորգի առողջական վիճակը կալանքի պայմաններում էապես վատացել է` ընդհուպ կորցրել է ոտքը և ներկա պահին գտնվում է ,,Արմենիա,, ԲԿ-ում, որտեղից ամեն կերպ աշխատում են “իրենց գլխից ցրել “: Սա երևի ընդունված գործելակերպ է: Դիմել ենք ՄԻՊ, առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել իրավիճակը, խնդրել համապատասխան մոտեցում: Ամեն տեղից նույն պատասխանն է. ԲԿ-ից հայտնում են, որ ամեն ինչ նորմալ է: Հիվանդը ստանում է որակյալ բուժում: Կասկածողները կարող են ծանոթանալ հիվանդության պատմագրին… Ներկա պահին Գևորգը նաև ջերմում է : Ջերմությունը հասնում է ընդհուպ 39-40աստիճան: Հայտնի չէ ջերմության պատճառը: Այս վիճակում ցանկանում են նրան դուրս գրել հիվանդանոցից` համարելով որ իրենց կողմից արվել է ամեն անհրաժեշտ բան, իսկ Գևորգի հետագա բուժումը նրա անձնական գործն է: Ազդարարում եմ, կրկին ու կրկին անգամ, SOS, ուր եք արդարադատության, առողջապահության նախարաություններ, ՄԻՊ, ՀՀ պետություն, խոշտանգվում է ձեր հպարտ քաղաքացին…»: