Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » «Խոսրովի անտառ»-ում արդեն այրվել է 250-300 հա տարածք. թարմացվող

«Խոսրովի անտառ»-ում արդեն այրվել է 250-300 հա տարածք. թարմացվող

Օգոստոս 12, 2017 20:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

xosrov

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք):

200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

scroll to top