Ուրբաթ , 18 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Partly Cloudy
24°
Home » Լուրեր » «Խոստումը» հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (տեսանյութ)

«Խոստումը» հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (տեսանյութ)

Ապրիլ 19, 2017 16:37 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

f58f744260f3d5_58f744260f486

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայներով: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք: «Խոստում»-ի հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու ճշմարտությունը պատմել աշխարհին:
Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը, ում խոսքով ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… ու այս ամենի հետ նաեւ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն: Զարուհի Հովհաննիսյանը կներկայացնի Աննայի կերպարը, որը դերասանուհու խոսքով զուսպ է, բայց զգացմունքային:
Հիշեցնենք՝ որ օրերս ֆիլմը ցուցադրվել է Վատիկանում Լոնդոնում Լոս Անջելեսում, իսկ նախօրեին՝ Նյու Յորքում: Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի՝ «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ լե Բոնը: Կինոյի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ “System of a down” խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:
«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top