Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Խստացնել քաղաքապետարան մուտք գործելը

    Խստացնել քաղաքապետարան մուտք գործելը

    Խստացնել քաղաքապետարան մուտք գործելը
    Փետրվար 13, 2018 15:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

     Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր  ավագանու նիստում,  անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Տարոն Մարգարյանին կոյուղու ջուր փոխանցելու փորձին, ասաց, որ պետք է անվտանգության միջոցառումներ կիրառել՝ ավագանու անդամների եւ քաղաքապետարանի պաշտոնյաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար. «Երբեւէ որեւէ մի դահլիճ ոչ ոք իրավունք չունի մտնելու` նիստին չառնչվող որեւէ պարագայով։ Եվ ոչ ոք չէր կարող կանխատեսել այսօր, թե ի՛նչ պարունակություն ունեին այդ բանկաները։ Ավագանու որեւէ անդամ մտքով չէր անցկացնի, որ կհանդիպի այսպիսի արարքի։ Ո՞վ է պատասխան տալու այդ արարքի համար։ Ապականել դահլիճը, մուտք գործել ուզածդ պարագայով, կարծում եմ` անթույլատրելի է»։

    Կամո Արեյանի կարծիքով` ավագանու նիստերը պետք է երաշխավորված լինեն նման վտանգավոր միջադեպերից։ «Սկսած շենքի մուտքից մինչեւ դահլիճ, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ մարդ տնից դուրս գալուց այս շենք մուտք չգործի կամայական իրով ու գործիքով»։

    Դահլիճում լրագրողների  խոսակցություն լսվեց:  Կամո Արեյանը դիտողություն արեց. «Ձեզ էլ է վերաբերում այս կարգուկանոնը»։

    Քաղաքապետը հավանություն տվեց Արեյանի առաջարկությանը եւ քաղաքապետարանի աշխատակազմին մեկ օր ժամանակտվեց, որպեսզի մշակվի եւ խստացվի շենք մուտք գործելու կամ նիստերի դահլիճ մտնելու կարգը:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top