Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Յանա Եգորյանը և Մարգարիտա Սիմոնյանը՝ Պուտինի վստահված անձինք

    Յանա Եգորյանը և Մարգարիտա Սիմոնյանը՝ Պուտինի վստահված անձինք

    Յանա Եգորյանը և Մարգարիտա Սիմոնյանը՝ Պուտինի վստահված անձինք
    Հունվար 12, 2018 16:23 Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 12-ին միաձայն հավանություն է տվել երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2018-ի նախագահի ընտրություններում վստահված անձանց առաջին ցուցակին. հաղորդում է RBC-ն:

    Ցուցակում ընդգրկվել է 259 մարդ, որոնց թվում են օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

    Վլադիմիր Պուտինի վստահված անձինք են նաև երգչուհիներ Պոլինա Գագարինան և Դիանա Գուրցկայան, դերասան Միխայիլ Բոյարսկին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, երգիչ Լև Լեշչենկոն, հումորիստ Վլադիմիր Վինոկուրը, հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչը և Ալեքսանդր Մասլյակովը և այլք:

    Ռուսաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտին:

    Նման թեմաներ

    scroll to top