Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » «Յանդեքս»-ը Ռուսաստանում հրաժարվում է աշխատել հայ վարորդների հետ. Ժամանակ

    «Յանդեքս»-ը Ռուսաստանում հրաժարվում է աշխատել հայ վարորդների հետ. Ժամանակ

    «Յանդեքս»-ը Ռուսաստանում հրաժարվում է աշխատել հայ վարորդների հետ. Ժամանակ
    Ապրիլ 13, 2018 10:57 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլեւ հայ վարորդները նորանոր խոչընդոտների առաջ են կանգնում։ Անգամ կատարված վերջին փոփոխություններից հետո ՌԴ վարորդական իրավունք ստացած հայ վարորդները չեն կարողանում տաքսի եւ տրանսպորտային այլ միջոցներ վարել։ Նրանցից հիմա էլ 2-3 տարվա «ստաժ» են պահանջում։

    Երևան Տոնավաճառ

    Այս օրերին ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունն անգամ անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, եւ բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Բելառուսի, կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել»:


    Նման թեմաներ

    scroll to top