Գլխավոր Լուրեր Ե՞րբ են տեղ հասնելու աղբահանության նոր մեքենաները

Ե՞րբ են տեղ հասնելու աղբահանության նոր մեքենաները

1
0

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց աղբահանության մասին: Նա ասաց, որ «Սանիթեքին» ուղղորդում է աղբամանների տեղադրման հարցում:

Սանմաքրման եւ աղբահանության  5 «ԿամԱԶ»-ները, փոխքաղաքապետի խոսքով, զգալի արդյունք չեն տա, քանի 40-50 աղբահանության մեքենա է պետք, իսկ «Սանիթեքն» ունի 12 մեքենա, որոնք անխափան չեն աշխատում:

Մինչեւ հուլիս, քաղաքապետի տեղակալի խոսքով, աղբահանության 24 մեքենա կունենանք: «Իսկ հաղթող ընկերության հետ պայմանագիրը կկնքենք մայիսի 22-ին: Մինչ այդ մեր սեփական ուժերով կաջակցենք աղբահանության կատարմանը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր՝ իր ընտրվելուց հետո քաղաքի աղբահանությունը էական փոփոխություն կկրի, սակայն ավելի քան ութ ամիս է անցել, սակայն այդ փոփոխությունը չենք տեսնում: «Աղբահանությունը գահավիժման եզրին էր, եթե չարվեին այդ աշխատանքները, ապա վիճակն ավելի սոսկալի կլիներ»,- վստահեցրեց Հայկ Սարգսյանը: