Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ե՞րբ կկառուցվեն ճոպանուղին եւ մետրոյի կայարանը. Մեսչյանը մանրամասնում է

    Ե՞րբ կկառուցվեն ճոպանուղին եւ մետրոյի կայարանը. Մեսչյանը մանրամասնում է

    Ե՞րբ կկառուցվեն ճոպանուղին եւ մետրոյի կայարանը. Մեսչյանը մանրամասնում է
    Մայիս 15, 2019 11:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճոպանուղի կսպասարկի 2-րդ մասիվի հանրակացարանի տարածքը, նախկին պոլիտեխնիկի տարածքը, հետագայում զարգացում կլինի դեպի «Հաղթանակ» այգի: Դա կառուցվում է ոչ բյուջետային միջոցներով: Հիմա մենք ավելի դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ, քանի որ աշխատում ենք կառուցապատողների հետ:  Այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

    Ինչ վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ապա, Մեսչյանի խոսքով, շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:

    Նրա խոսքով՝ այս ծրագրերը արվում են ոչ բյուջեի միջոցների հաշվին, եւ լավ կյանքից չէ, որ քաղաքապետարանը դիմում է կառուցապատողներին:

    Ի դեպ, կառուցապատողների առաջ այսօր այլ պայմաններ են դրվում, օրինակ՝ շինության կից մայթերի բարեկարգումը:


    Նման թեմաներ

    scroll to top